Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները

ՀՀ ԱՆ. Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Երևանի առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում ( «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ») երկու ամիս առաջ տեղադրվել են պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիք` ինտերակտիվ տերմինալներ:
 
Պացիենտի գոհունակության մշտադիտարկման համակարգը գործնական տեսանկյունից պարզ կիրառելիություն ունի և տալիս է հնարավորություն ցանկացած պարբերականությամբ տվյալներ հավաքագրելու:
 
Գոյություն ունեն պացիենտի բավարարվածության գնահատման մի շարք մեթոդներ, սակայն Հայաստանի բժշկական կազմակերպություններում գրեթե չի գործում պացիենտի կարծիքի շարունակական մոնիտորինգի համակարգը` վերջինիս կարծիքը և առաջարկները հաշվի առնելու և դրանց հիման վրա փոփոխություններ կատարելու տեսանկյունից:
 
Ամփոփելով պիլոտային ծրագրի երկամսյա արդյունքները` արձանագրվել է, որ պացիենտների 63%-ը գոհ է հիվանդանոցային բուժման պայմաններից, ըստ որի` ավելի շատ գոհ են բժիշկների վերաբերմունքից, քան բուժքույրերի և մայրապետների: Ուղիղ կեսը նշել է, որ հայտնվել են քաշքշուքների և հերթերի մեջ: Յուրաքանչյուր չորրորդը հայտնել է, որ  վճարել է ոչ պաշտոնական գումար: Պացիենտների մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ հիմունքներով է ստացել բուժում` պետպատվերով, թե վճարովի:
 
Ըստ «Vocera»  2016թ. տվյալների` առողջապահական մասնագետների 64%-ը հաստատում է, որ 1500 բուժհաստատությունում պացիենտի կարծիքի ուսումնասիրությունն իր կարևորությամբ հավասար է պացիենտի անվտանգության պահպանմանն ու  կլինիկական աշխատանքի արդյունքի բարելավմանը: Սա զարմանալի չէ, քանի որ պացիենտի դերն ավելին է, քան սպառողինը:


Պացիենտի գոհունակության ապահովումը մի շարք գործնական արդյունքների է հանգեցնում ներառյալ` դիմելիության աճ, բուժհաստատության հեղինակության բարձրացում, ինչպես նաև հնարավոր դատական գործերի կանխում:


Ներդրված համակարգը ենթարկվելու է պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման առանցքային մեթոդներից մեկը:
 
ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:


Ի դեպ, ինտերակտիվ տերմինալների գաղափարը մեծ հետաքրքրության է արժանացել մարզային բժշկական ղեկավարների կողմից: Հուսանք, որ այս նախաձեռնությունը վարակիչ կլինի և կհասնի նաև մարզային բժշկական կենտրոններ` ի շահ առողջապահական ծառայությունների որակի բարելավման և բնակչության վստահության բարձրացման:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ